340 ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՑ ԱՅՍՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ՄԻԱՅՆ 200-Ը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) տվյալներով, 340 հայ օդաչուներից իրենց մասնագիտությամբ աշխատաում են միայն 200-ը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հաղորդել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում նա չի ճշտել, թե նրանցից քանիսն են աշխատում Հայաստանում եւ քանիսը` նրա սահմաններից դուրս: Հայ օդաչուներից շատերը պայմանագրային հիմունքով աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում: ՔԱԳՎ-ի տվյալներով, մինչ օրս զոհվել է 9 հայ օդաչու` հինգը 2001 թ. Իրանում Յակ-40-ի եւ չորսը` օրերս Սուդանում Ան-12 ինքնաթիռի վթարի ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---