ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շահագրգռված է դառնալ ՆԱՏO-ի անդամ-երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` ՆԱՏO-ի գծով ԱՄՆ կոմիտեի նախագահ Բրուս Ջեքսոնի հետ հանդիպման ժամանակ: «ՄԵնք առանց ավելորդ աղմուկի անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք այդ գործընթացը»,- նշել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքերով` «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվում է անհրաժեշտ աշխատանք` Ադրբեջանում առկա չափանիշները ՆԱՏO-ի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Իր հերթին, Բ. Ջեքսոնը հայտարարել է, որ ՆԱՏO-ում Ադրբեջանի անդամակցության հարցը կարող է քննարկվել արդեն 2006-2007 թվականններին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---