ՀԱՅ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՐՁ

PanARMENIAN.Net - Հայաստանի մաքսատան աշխատակիցները կասեցրել են ազգային մշակութային արժեք ներկայացնող մի քանի արվեստի գործերի երկրի սահմաններից ապօրինաբար դուրս տանելու փորձեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթի ուղեւոր ոմն Դոլիձե փորձել է ապօրինաբար Գերմանիա փոխադրել նեոկլասիցիզմի շրջանի երեք բրոնզե արձանիկներ, որոնք ստեղծվել են Եվրոպայում 19-րդ դարի երկրորդ կեսին անհայտ վարպետի կողմից: Մաքսավորներն առգրավել են նաեւ նույն շրջանին պատկանող Ռուսաստանում պատրաստված մի սրբապատկեր, որն ապօրինաբար փորձում էր Իրան տանել Սերգեյ Հարությունյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---