ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԳ-29 ԿՈՉԾԱՆԻՉԻ ՎԹԱՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ Է ՀԱՄԱՐԵԼ ԺԱՅՌԻՆ ԲԱԽՎԵԼԸ

PanARMENIAN.Net - Երեկ Գյումրիի մերձակայքում տեղի ունեցած ռուսական ՄիԳ-29 կործանիչի աղետի առավել հավանական պատճառը ժայռին բախումն է եղանակային վատ պայմանների հետեւանքով: Այդ մասին այսօր կառավարությունում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ինքնաթիռի բեկորները եւ օդաչու Կոնստանտին Կարդաշի դիակը հայտնաբերվել են մոտ 2500 մ բարձրության վրա: «Եթե ինքնաթիռը ժայռին բախված չլիներ, կարծում եմ, օդաչուն կհասցներ ինքնուրույն ինքնանետում իրականացնել, - կարծում է նախարարը: - Դժբախտաբար, ինքնանետման սարքը գործել է ժայռին հարվածի հետեւանքով` նետելով արդեն մահացած օդաչուին ինքնաթիռից 30-40 մ հեռավորության վրա»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---