Արմեն Մարտիրոսյան. Ամբողջապես համամասնական ընտրակարգը կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը

Արմեն Մարտիրոսյան. Ամբողջապես համամասնական ընտրակարգը կնպաստի քաղաքական դաշտի առողջացմանը

PanARMENIAN.Net - «Հայաստանի քաղաքական դաշտն առողջացման կարիք ունի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի ներմուծումը կարևոր քայլ է արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա կհանգեցնի կուսակցությունների դերի ավելացմանը, ինչպես նաև նրանց քանակի կրճատմանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ ամբողջապես համամասնական ընտրակարգի ներմուծումը կարևոր քայլ է արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար: «Նախագահն իր ամանօրյա ուղերձում նշեց, որ իրեն աջակցություն է հարկավոր, մենք մեկնում ենք օգնության ձեռքը, եթե ցանկություն կա այնպիսի ընտրություններ անցկացնել, ոորոնց մասին հայտարարվել է»,-ասել է նա:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ անցումն ամբողջապես համամասնական ընտրակարգին կբերի նրան, որ որոշ քաղաքական ուժեր այլևս չեն կարողանա արդարացնել խախտումները մեծամասնական թեկնածուների գործողություններով: Կուսակցությունները նաև ստիպված կլինեն կուսակցական ընտրացուցակներում ընդգրկել «անուն հանած անձանց» ու պատասխանատվություն կրել դրա համար, այլ ոչ թե անցկացնել նրանց մեծամասնական ընտրատարածքներում:

Հայաստանի ԱԺ բաղկացած է 131 պատագամավորներից, որոնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական համակարգով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով իշխանություններին արգելել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ՀԱԿ-ը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր:

4  16.01.12 - ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի և ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---