ՀՀ ԱԳ նախարարը հաստատել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հունվարին

ՀՀ ԱԳ նախարարը հաստատել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հունվարին

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են հերթական եռակողմ հանդիպման մասին: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա չհայտնեց թե երբ տեղի կունենա հանդիպումը՝ հավելելով, որ «հանդիպման վայրի ու ժամկետի մասին հայտնի կդառնա ընդունված կարգով»,- Նախրարաը նշել է նաև, որ այս ձևաչափն ապացուցել է իր կենսունակությունը և ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն նաև այս ձևաչափով:

Նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը տարածվեց նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակներում:

Հունվարի 10-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ տեղի կունենա հունվարի վերջում Սոչիում:

5  16.01.12 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ասուլիսը
 Ուշագրավ
---