Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանդես է գալիս Իրանի հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը Իրանի միջուկային գործունեության շուրջ ծագած խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայկական իշխանությունների դիրքորոշումն իրանական հիմնախնդրի առնչությամբ անփոփոխ է»,- նշել է նա` հավելելով, որ Հայաստանը գնահատում է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ: ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո ներմուծելու հնարավորության մասին` որպես պատժամիջոց Իրանի հանդեպ, որը չի ցանկանում դադարեցնել սեփական միջուկային ծրագրի մշակումը: Ի պատասխան դրան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի նեղուցը, որով անցնում է մատակարարվող նավթի 40 տոկոսը, ինչը զգալիորեն սրել է իրադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |