«ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԱՄՆ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - «Ինքնորոշում միավորման» կուսակցության (ԻՄ) Շիրակի բաժանմունքի 4 ներկայացուցիչ բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ` Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշումը, ըստ որի ԻՄ Գյումրիի բաժանմունքը զրկվել է գրասենյակից: Ակցիայի մասնակիցների խոսքերով` Գյումրիում «Ինքնորոշում» կուսակցության գրասենյակի փակման համար պաշտոնական հիմք է հանդիսացել նոտարի կողմից վավերացված պայմանագրի բացակայությունը: Միեւնույն ժամանակ, նրանց կարծիքով, գոյություն ունեն մի շարք գործոններ, համաձայն որոնց շինությունը պետք է մնար կուսակցության տրամադրության տակ: ԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը, որ նա դեմ է եղել իր կուսակիցների «ծայրահեղ միջոցներին», քանի որ դրանք հակասում են կուսակցության սկզբունքներին: Նշենք, որ ակցիայի մասնակիցների` դեսպանատան որեւէ պաշտոնատար անձի հետ հանդիպելու պահանջը անարդյունք է եղել, քանի որ նրանց կողմից նախապես գրավոր դիմում պետք է ներկայացվեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---