ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որի շարունակությունը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջազգային հանրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` հայտնի ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` «զարմանք է հարուցում այն փաստը, որ միջազգային հանրությունն ագրեսիվ անջատողականությունը կանխելու փոխարեն, երկակի չափանիշների քաղաքականություն է վարում` հավասարեցնելով օկուպանտին եւ օկուպացիայի ենթարկված երկրին»: «Դա անվստահություն է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ եւ պատերազմի դրդում Ադրբեջանին», - ասել է Սաֆար Աբիեւը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---