ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՖԻԼՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԹԵԺ ԿԵՏԵՐԻ» ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում գտնվում է վրացի եւ աբխազ հեռուստալրագրողների մի խումբ, որոնք մտադիր են վավերագրական ֆիլմ նկարահանել Հարավային Կովկասի «թեժ կետերի» մասին: Ինչպես ղարաբաղյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է աբխազ հեռուստալրագրող Սվետլանա Կորսայան, Ստեփանակերտում, փաստորեն, չեն երեւում պատերազմի հետքեր: «Ինձ համար հաճելի անակնկալ էր, որ այստեղ շատ է կառուցվում, հատկապես` ճանապարհներ: Դա վկայում է այն մասին, որ մարդիկ հավատում են իրենց ապագային, կայունությանն ու խաղաղությանը: Ինչպես պարզվեց նրանց հետ զրույցներից, կայունությունն այստեղ պայմանավորում են, գլխավորապես, լավ բանակի հետ, որն առկա է հանրապետությունում», - նշել է հեռուստալրագրողը: Սվետլանա Կորսայան ափսոսանքով փաստել է, որ ի տարբերություն ԼՂՀ մայրաքաղաքի, Սուխումում առաջվա պես աչքի են ընկնում ավերածությունները: «Մենք պատերազմի ակնտեսներ ենք, եւ այսօր ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աշխատել հանուն կայունության եւ խաղաղության»,- ասել է հեռուստալրագրողը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---