ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՓԱՐԻԶՈՒՄ

PanARMENIAN.Net - Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ-ֆրանսիական բարեկամության խմբի անդամների հետ: Զրույցի ընթացքում ֆրանսիացի պատգամավորները հույս են հայտնել, որ ապագայում Լեռնային Ղարաբաղը կհասնի իր գլխավոր քաղաքական նպատակին` անկախության ճանաչմանը: Ա. Ղուկասյանը հանդիպում է ունեցել նաեւ փարիզաբնակ հայերի հետ: Խոսելով Լեռնային Ղարաբաղում տնտեսական ծրագրերին աջակցելու համար Ֆրանսիայում նախատեսվող ֆոնոթոնի մասին` նախագահը պատմել է Արցախի համար կենսական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության մասին: Այցի ընթացքում Ա. Ղուկասյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Մարսել քաղաքի վարչակազմի անդամների հետ, որոնց ժամանակ քննարկվել են Ստեփանակերտի եւ Մարսելի միջեւ կապերի հաստատման հեռանկարները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---