ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱԱՐԿԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՀԱՐՑ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Կիեւում կկայանա ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների նիստը, որտեղ նրանք կքննարկեն երկու տասնյակից ավելի հարց` հետագա համագործակցության եւ ինտեգրման վերաբերյալ: Նիստի օրակարգում, մասնավորապես ընդգրկված են «ԱՊՀ փոխադրամիջոցներում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին», «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում փոխգործակցության մասին», «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում տեղեկատվության համակարգերի ձ-ավորման - փոխանակման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի նախագծերը, եւ այլ հարցեր: Կառավարությունների ղեկավարները կլսեն նաեւ ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծմանն առնչվող իրավիճակի վերաբերյալ զեկույցը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---