«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ԴԵՄ 148 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Ընդդեմ «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության առ այսօր ներկայացվել է 148 դատական հայց: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նրա խոսքերով, որպես հայցորդներ հանդես են գալիս թե կազմակերպություններ, եւ թե ֆիզիկական անձինք: Վերլուծելով ստեղծված իրավիճակը կարելի է ենթադրել, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը սնանկ կճանաչվի: Ա.Ավետիսյանը նշել է, որ եթե մինչեւ վերջին ժամանակները «Հայկական ավիաուղիներ»-ը կանոնավոր չվերթներ էր իրականացնում Թեհրան եւ Աշխաբադ, ապա այժմ դրանց շահագործման իրավունքը հանձնվել է «Արմավիա» ընկերությանը, որն ընթացիկ տարվա ապրիլի 15-ից վարձակալել է «Հայկական ավիաուղիների» չվերթների մեծ մասը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---