Սերգեյ Մինասյանը վստահ է, որ Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Դա տեխնիկական հարց է և պարզ է, որ առանց Նիկոլյա Սարկոզիի քաղաքական կամքի որոշումը չէր կայացվի»,-ասել է նա: Մինասյանը նաև չի բացառել, որ առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը նույնիսկ կարող է խստացվել: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |