Կիրո Մանոյան. Սարկոզին կստորագրի Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը![]() ![]() PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի ցեղասպանությունների այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը՝ Մանոյանն ասել է, որ շատ կարևոր է նման օրինագծի ընդունումը Թուրքիայի սահմաններից դուրս, ինչը վկայում է այնպիսի դիրքորոշման առկայության մասին, որը հետագայում կարող է շղթայական ռեակցիա առաջացնել: «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, հավանաբար, օրինագծի ընդունումը չի անդրադառնա դրանց զարգացման վրա, քանի որ դրանք առանց այդ էլ սառեցված են»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ձեռնատու է ստատուս-քվոյի պահպանումը: Մեկնաբանելով Ֆրանսիայի հասցեին ուղղված թուրքական սպառնալիքները՝ Մանոյանն ասել է, որ «առաջիկայում հարաբերությունների որոշ սառեցում կլինի, սակայն, դա առաջին հերթին կվնասի Անկարային»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |