ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Երեւանում այցով գտնվող Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Մագրիոտիսը քննարկել են Հայաստանում «ԱրմենՏելի» գործունեությանն առնչվող խնդիրը: Հիշեցնենք, որ Հայաստանի հեռահաղորդակցային ցանցի սեփականատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության արժեթղթերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE կորպորացիային: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է այդ ընկերության հետ շարունակելու փոխշահավետ գործակցությունը, սակայն հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում ընթացող զարգացումները, ձգտում է իր երկրում ունենալ հեռահաղորդակցության եւ կապի ժամանակակից որակ եւ մակարդակ: Միեւնույն ժամանակ Ա. Մարգարյանը նշել է, որ հայկական կողմը մտադիր չէ մեկ ընկերության հետ կապված խնդիրները տարածել հայ-հունական միջկառավարական ջերմ ու բարեկամական հարաբերությունների վրա: Հույն դիվանագետը եւս հավաստել է բոլոր ոլորտներում հայ-հունական հարաբերությունները զարգացնելու իր երկրի կառավարության պատրաստակամությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---