ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՓՈՐՁԸ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Զագրեբում բանակցել է Խորվաթիայի ԱԳՆ ղեկավար Տոնինո Պիցուլայի հետ: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես, իրավական համաձայնագրերի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը տնտեսական կապերի զարգացման համար: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, երկու երկրների միջեւ հնարավոր է համագործակցություն եվրակառույցներին ինտեգրվելու գործում Խորվաթիայի փորձը ուսումնասիրելու նպատակով: Խորվաթիայի նախարարը պատմել է իր երկրի նվաճումների մասին, որը Եվրամիությանը անդամակցելու հայտ է ներկայացրել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---