ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսում բարձր գնահատականի են արժանացել հայ լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանի երեք աշխատանքները: «Վիրահատությունից հետո»` 81 միավոր, դերասան Գուգեն Ջանիբեկյան եւ քանդակագործ Երվանդ Քոչար` 80-ական միավոր ստացած լուսանկարների համար հեղինակին շնորհվել է «Արժանիքների վկայական»: Մինչ այդ Ռ.Համբարձումյանի աշխատանքնեըր հաջողությամբ ցուցադրվել են Նյու Յորքում, Փասադենայում եւ Վաշինգտոնում: Բարձր գնահատական ստացած աշխատանքների թվում են «Հայոց ցեղասպանության հուշարձանը», «Արամ Խաչատրյան» եւ այլ աշխատանքներ: Նշենք, որ մի քանի տարի առաջ 71-ամյա Ռ.Համբարձումյանը տեղափոխվել է Լոս Անջելես Երեւանից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---