ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՓԱԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի փակման դեպքում միակ ընդունելի այլընտրանք կարող է հանդիսանալ նոր մոդելի, ավելի անվտանգ ատոմակայանի կառուցումը: Այս մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանը: Նրա խոսքերով, առաջարկվող այլընտրանքային էներգիայի աղբյուրների (քամի, արեգակ, ջուր եւ այլն) օգտագործումը չի կարող բավարարել արդյունաբերության էներգետիկ պահանջարկը: Մ.Հակոբյանը նկատել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսները շատ սահմանափակ են, այդ պատճառով պետք է շահագործվեն փոքր հիդրոէլեկտրակայաններ (ՀԷԿ): Դրանցից ամենամեծը հնարավոր է լինի հայ-իրանական համատեղ ՀԷԿ-ն Արաքս գետի վրա: Սակայն դրանք բոլորը միասին չեն կարող արդյունաբերությունը ապահովել էլեկտրաէներգիայով: Հակոբյանի խոսքերով, էներգետիկ ողջ հաշվեկշռի 40 տոկոսն այսօր ապահովում է ատոմակայանը, 30 տոկոսը` ՋԷԿ-երը, եւ նույնքան էլ` ՀԷԿ-երը: Նա նշել է, որ հեռանկարում ՋԷԿ-երը Հայաստանում ընդհանրապես կվերանան, քանի որ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով գազի օգտագործումը նպատակահարմար չէ բնապահպանական տեսակետից, եւ բացի այդ, գազը եւս ներմուծվում է Հայաստան: Իսկ արեգակնային էներգիան հիմնականում կբավարարի կենցաղային պահանջները: Ինչ վերաբերում է Հայկական ԱԷԿ-ի անվտանգությանը, ապա, Հակոբյանի խոսքերով, դրա հետ կապված խնդիրներ չեն առաջացել նույնիսկ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Մինչդեռ 9-10 բալանոց երկրաշարժի դեպքում նույնիսկ զարգացած երկրների ատոմակայանները դժվար թե դիմակայեին ցնցումներին այնպես, ինչպես ՀԱԷԿ-ը, ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---