ՀԱԿ-ը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով 30 հունվարի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 կուսակցություններից բաղկացած բլոկով: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ որոշմանը բուռն քննարկումներ են նախորդել ՀԱԿ-ում, սակայն Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական կուսակցություններին հաջողվեց համաձայնության գալ: Դրա հետ մեկտեղ Զուրաբյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ ՀԱԿ-ի գլխավոր պահանջը, և մասնակցությունն ընտրություններին այդ նպատակին հասնելու գործիքներից մեկն է: «Խորհրդարանական ընտրությունները պետք է օգտագործվեն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար, և դա իրականում շատ ավելի կարևոր է, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- նշել է նա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք արդեն որոշվել է ՀԱԿ-ի ընտրացուցակը, և արդյոք այն կգլխավորի ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, Զուրաբյանը պատասխանել է, որ մամլո ասուլիսից հետո կհավաքվի ՀԱԿ-ի քաղխորհուրդը, որի ժամանակ քննարկվելու է այդ հարցը: Ընդ որում, նա համոզված է, որ վերջնական որոշումն այսօր չի ընդունվելու, և Կոնգրեսն այս շաբաթ ևս մի քանի անգամ կհավաքվի: «Ես չեմ կարծում, որ հարցը կլուծվի, քանի որ դա բարդ է, մենք կհանդիպենք չորեքշաբթի և, միգուցե, ևս մեկ անգամ այս շաբաթվա ընթացքում... 18 կուսակցություններից բաղկացած բլոկն աննախադեպ երևույթ է»,- հայտնել է նա: Ընդ որում, նա հերքել է լուրերն այն մասին, որ Կոնգրեսի ներսում պայքար է գնում ընտրացուցակում տեղերի համար, և որ կուսակցությունների միջև տարաձայնություններ կան:
Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |