Զուրաբյան. ՀՀԿ միակ խնդիրն այժմ «ընտրությունները որքան հնարավոր է աննկատ կեղծելն է»

Զուրաբյան. ՀՀԿ միակ խնդիրն այժմ «ընտրությունները որքան հնարավոր է աննկատ կեղծելն է»

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ուզում է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից ընտրություններում խախտումների դեմ քաղաքական ուժերի միասնական ճակատ ստեղծել: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք պատրաստ ենք, և մեր քայլերը ցույց են տվել, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր հայկական քաղաքական ուժերի, այդ թվում` խորհրդարանական ուժերի` «Ժառանգության», ՀՅ Դաշնակցության, ինչու չէ, նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ, որպեսզի ընտրություններում խախտումների դեմ ճակատ ստեղծենք»,- ասել է նա:

Զուրաբյանի խոսքով` ՀՀԿ-ն այժմ զբաղված է միայն մեկ խնդրով` «ինչպես կեղծել ընտրություններն այնպես, որ որքան հնարավոր է քիչ նկատվի»: Այդ կապակցությամբ նա մեկնաբանել է ՀՀԿ և ԲՀԿ միջև հակամարտությունը` հայտնելով, թե «բոլորի համար էլ պարզ է, որ եթե «Բարգավաճ Հայաստանի» և ՀՀԿ միջև տարաձայնությունները շարունակվեն և խորանան, ապա մեր կամքից անկախ կստեղծվեն լուրջ նախադրյալներ, որպեսզի Հայաստանում ընտրություններն իսկապես տեղի ունենան ավելի ազատ, արդար և թափանցիկ»:

4  30.01.12 - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---