ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԲԱՐՍԵԼՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պետական կապելլան Բարսելոնում կայացած «Եվրոպան եւ նրա երգերը» ամենամյա փառատոնում արժանացել է ոսկե մեդալի: Ղարաբաղի երգիչները նման բարձր գնահատականի արժանացել են Կոմիտասի երգերի կատարման համար: «Ազգ» թերթի հաղորդմդմբ, այս փաստը բուռն արձագանք է գտել ադրբեջանցիների մոտ, որոնք հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղի արվեստն ու մշակույթը կրում են ազգայնական բնույթ»: Ադրբեջանցի կոմպոզիտոր Ջավանշիր Կուլիեւի կարծիքով, ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, իսպանական փառատոնի կազմակերպիչները «երեւի չեն իմացել Ստեփանակերտից ժամանած խմբի աշխարհաքաղաքական պատկանելիությունը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---