ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գործող նախագահ Հեյդար Ալիեւը նախօրեին հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը` հոկտեմբերի 15-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից: Ադրբեջանական ժողովրդին հղված իր դիմումում Հ. Ալիեւը, որը գտնվում է ԱՄՆ-ում բուժման նպատակով, հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ի օգուտ երկրի վարչապետի, «Ենի Ադրբեջան» կառավարող կուսակցության փոխնախագահ Իլհամ Ալիեւի: Նշենք, որ Ի. Ալիեւի օգտին իր թեկնածությունն է հանել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` «Դաշինք հանուն Ադրբեջանի» կուսակցության կողմից առաջադրված Աբութալիբ Սամեդովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---