ԼՂՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԻ ԶԻՆՎՈՐ 2 հոկտեմբերի 2003 - 22:30 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ռազմագերիների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սեպտեմբերի 26-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղության վրա ձերբակալվել է ադրբեջանական բանակի շարքային Ասիֆ Բայրամովը: Նրա խոսքերով, ինքը փախել է իր զորամասից իր նկատմամբ ոչ կանոնադրական վերաբերմունքի պատճառով, մոլորվել է ու հայտնվել ԼՂՀ տարածքում: Բայրամովի ձերբակալության փաստի մասին հանձնաժողովը տեղեկացրել է Ստեփանակերտի ԵԱՀԿ եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակներին: ԼՂՀ իշխանությունները ԿԽՄԿ ներկայացուցիչներին հնարավորություն են ընձեռել տեսակցելու ռազմագերու հետ: Ներկայումս Պետհանձնաժողովը ԿԽՄԿ ղարաբաղյան ներկայացուցչության միջնորդությամբ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ Բայրամովին Ադրբեջանի իշխանություններին հանձնելու շուրջ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |