ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՅՈՒՆԷՍԿՕ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԷՍԿՕ-ի 32-րդ Գլխավոր կոնֆերանսում երեկ ունեցած իր ելույթում ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստերի վրա: Մասնավորապես, նա նշել է, որ Նախիջեւանի Ջուղա քաղաքի գերեզմանատան 5000 խաչքարերից, որոնք թվարկվում են 9-րդ դարից սկսած, այսօր ոչ մեկը չկա: Սահմանի այն կողմից արված լուսանկարները ապացուցում են այդ հուշարձանների հետեւողական ոչնչացումը, որոնց մնացորդները այնուհետեւ հեռացվում էին երկաթգծով: «Հակառակ նրան, որ Հայաստանը բազմիցս ահազանգեր է հնչեցրել այդ առնչությամբ միջազգային տարբեր համաժողովներում, այդ թվում նաեւ ՅՈՒՆԷՍԿՕ-ում, եւ հակառակ, որ ՅՈՒՆԷՍԿՕ-ն առաջարկել է դիտորդներ ուղարկել գնահատելու համար վնասները, Ադրբեջանը համառորեն ժխտում է դա: Մոգոնելով սեփական հաշվարկումները` Բաքուն շեղում է միջազգային հանրության ուշադրությունը դատապարտելի սեփական գործողություններից»,-հայտարարել է Վ.Օսկանյանը: Նա եւս մեկ անգամ կոչ է արել ՅՈՒՆԷՍԿՕ-ին` դիտորդներ ուղարկել տարածաշրջան, հաստատելու համար ադրբեջանական կողմի բարբարոսության հետեւանքները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---