ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐ ՏԵՂԱԿԱԼԻ ԻԲՐ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ25 սեպտեմբերի 2003 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում կայացած համաժողովում Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի իրբ արած հայտարարությունների մասին օրերս թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության հերքումով է հանդես եկել ՀՀ մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը: Երեկ հանդես գալով խորհրդարանում , նա հաղորդել է, որ Անատոլիական լրատվական գործակալության կողմից Կ.Արիստակեսյանին վերագրված հայտարարությունը, թե «պետք է մոռանալ հայերի եւ թուրքերի միջեւ անցյալում տեղի ունեցած բոլոր տհաճ իրադարձությունները» չի համապատասխանում իրականությանը: Նախարարի խոսքերով, նրա տեղակալը իրականում ասել է, որ «Հայաստանը իր մշակութային քաղաքականությունում մեծ նշանակություն է տվել եւ տալիս է երկխոսության զարգացմանը հակամարտությունների կանխարգելման գործում միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության միջոցով, մշակույթի գործիչների մասնակցությամբ: Հակամարտությունների կանխարգելման գործում մեծ է ինչպես մշակույթի նախարարների, այնպես էլ` մշակույթի գործիչների դերը»: Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-20 Անթալիայում Եվրահանձնաժողովի «Մշակութային քաղաքականությունը անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |