ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

PanARMENIAN.Net - Առաջիկա նախագահական ընտրություններում երկու ընդդիմադիր ադրբեջանական «Ժողովրդական ճակատ» (ԱԺՃԿ) եւ «Ազգային անկախություն» (ԱԱԱԿ) կուսակցությունների միասնական թեկնածուն կլինի Էթիբար Մամեդովը: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ համապատասխան համաձայնագիր են ստորագրել երկու կուսակցությունների առաջնորդներ Ալի Քերիմլին (ԱԺՃԿ) եւ Է.Մամեդովը (ԱԱԱԿ): Փաստաթղթի համաձայն նախագահական ընտրությունների ժամանակ այդ երկու կուսակցությունների թեկնածուի հաղթանակի դեպքում նրանք կձեւավորեն կոալիցիոն կառավարություն, որի ղեկավարը կդառնա ԱԺՃԿ-ի նախագահ Քերիմլին: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2003 թվականի հոկտեմբերի 15-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---