ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՄՆ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին ակնկալվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այցն ԱՄՆ հետաձգվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռենո Հարնիշը: Պատասխանելով այցի հետաձգման պատճառների մասին հարցին, դեսպանն ասել է, որ «այդ հարցով ավելի լավ է դիմել հենց նախարար Ս.Աբիեւին»: Վերջին 3 ամիսների ընթացքում Ս.Աբիեւի այցն ԱՄՆ հետաձգվել է մի քանի անգամ: Այցի ընթացքում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության մասին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---