ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՆԹԱԼԻԱ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը չի մասնակցում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մշակույթի նախարարների հանդիպմանը, որն այսօր պետք է սկսվի Անթալիայում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Թ.Պողոսյանը, նա չի կարողացել մեկնել Անթալիա, քանի որ զբաղված է Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների կազմակերպմամբ: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ Հայաստանը կներկայացնի մշակույթի փոխնախարարը: Նշենք, որ նախարարների հանդիպումը տեղի է ունենում թուրքական իշխանությունների հրավերով` Եվրախորհրդի «Մշակութային քաղաքականությունն անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---