Սասուն Միքայելյան. Սերժ Սարգսյանը նախկինի պես իմ մարտական ընկերն է

Սասուն Միքայելյան. Սերժ Սարգսյանը նախկինի պես իմ մարտական ընկերն է

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախկին անդամ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախկինի պես նրա մարտական ընկերն է: «Մարտական ընկերությունը դա սրբություն է, որ ի վերուստ է տրվում»,-ասել է Միքայելյանը:

Ընդ որում Միքայելյանն ընդգրծել է, որ եթե նա հաղթեր Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ավելի լավ կլիներ նույնիսկ Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա կձերբազատվեր երկու կաշառակերներից՝ Կովալից (Կովալենկո Շահգալդյան, Կոտայքի մարզպետ) և Արամից (Արամ Դանիելայն, Հրազդանի քաղաքապետ):

Նախկին հանրապետական Սասուն Միքայելյանը, որն ընկերական կապեր ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 2008թ. նախագահական ընտրություններում սատարեց ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

2008թ. նա դատապարտվեց 8 տարվա ազատզրկման ապօրինի զենք պահելու համար: 2009-ի դեկտեմբերին նա սրտի վիրահատություն տարավ, 2011թ. մայիսի 27-ին նա ազատ արձակվեց համաներմամբ:

3  17.02.12 - ՀԱԿ ներկայացուցիչ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---