ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ԱՆՄԱՍՆ Է ԲԱՔՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը խոչընդոտներ չի ստեղծել Հայաստանի ներկայացուցիչների համար Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին մասնակցելու հարցում: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւի հայտարարության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ «Ադրբեջանը լիովին իրավասու է մերժել Հայաստանի մասնակցությունը իր տարածքում կազմակերպվող ռազմական բնույթի միջոցառումներին»: Վ.Գուլիեւը նշել է, որ բացակայում է միջազգային իրավական բազան, որը կապահովեր Հայաստանի մասնակցությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող զորավարժություններին, քանի որ «Հայաստանը մինչ այժմ չի վավերացրել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից-երկների տարածքում Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը կոչված է կարգավորել զորավարժությունների, համատեղ գործողությունների եւ գործընկեր-երկրների այլ միջոցառումների անցկացման իրավական հարցերը: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել 2004 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում կայանալիք զորավարժություններին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի կոնֆերանսին հայկական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտելու առումով եւ հույս է հայտնել, որ Դաշինքի անդամ-երկրները «սկզբունքայնություն կդրսեւորեն եւ համապատասխան քայլեր կձեռնարկեն ստեղծված իրավիճակի կարգավորման համար»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---