ԱՐԴԵՆ ԳԱՐՆԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ներառվեն Եվրոպայի ընդլայնման վերաբերյալ հայեցակարգում արդեն ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին Թբիլիսիյում հայտարարել է «ԱՄՆ-ՆԱՏՕ կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, «Անցումային ժողովրդավարություն» նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը: Նրա խոսքերով, Վրաստանում քաղաքական իրավիճակի վերջին փոփոխություններն արագացրել են եվրոպական կառույցներին երկրի ինտեգրման թեմայով երկխոսությունը: Եվրաատլանտյան կառույցներին երկրի ինտեգրման թեման քննարկման առարկա կդառնա Ստամբուլում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---