ՎՐԱՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԺԽՏՈՒՄ Է ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Վրաստանի Սամցխե Ջավախքի շրջանում ապակայունացման համար տնտեսական պատճառներ չկան: Այդ մասին «օն-լայն» մամլո ասուլիսում հայտարարել է «Բուրջանաձե-ժողովրդավարներ» իշխանամետ դաշինքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, եկամուտների նախկին նախարար Միխեիլ Մաչավարիանին` պատասխանելով Ախալքալաքից բնակչության հիմնական վաստակը ապահովող ռուսական ռազմակայանների դուրս բերման դեպքում Ջավախքի հայկական բնակչության շրջանում հնարավոր հուզումների մասին հարցին: Մաչավարիանիի խոսքերով, կենտրոնական եւ նորացված շրջանային իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Սամցխե Ջվախքի մյուս շրջանների բնակիչները ունենան վաստակելու այլ միջոցներ, որոնք կախված չեն լինի օտարերկրյա ռազմակայաններից: Ի դեպ, ավելացրել է նա, Նինոծմինդայում չկան ռազմակայաններ, չկա եւ ապակայունացում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---