ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ՀԱՍՆԻ ԲԱՔՎԻ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ

PanARMENIAN.Net - Ոչ Հայաստանը, ոչ ՆԱՏՕ-ն Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությանը չեն դիմել մուտքի արտոնագրեր ստանալու համար: Այդ մասին «Թրենդ» գործակալությանն է հայտարարել Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրահիմ Նաբիօղլուն` մեկնաբանելով Հայաստանի մեղադրանքները Սատմբուլից Բաքու ՆԱՏՕ-ի կոնֆերանսին մասնակցելու համար հայ սպաների մեկնումը խոչընդոտելու վերաբերյալ: Գլխավոր հյուպատոսի խոսքերով, եթե դիմումը ստացվեր վերջին օրերին, ապա, սահմանված կարգի համաձայն, այն ուսումնասիրելու համար կպահանջվեր 3 օր: Ընդ որում, հաշվի առնելով հարցի նրբությունը, հյուպատոսությունում դիմումի ուշադիր ուսումնասիրումը ոչ մի դեպքում այդ ժամկետից շուտ չէր ավարտվի: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բաքվում ընթացող կոնֆերանսը ավարտվում է հունվարի 15-ին, ապա հայկական պատվիրակությունը, միեւնույն է, ժամանակին չէր հասնի, գտնում է Ի.Նաբիօղլուն: Նա նաեւ նշել է, որ մինչ օրս հյուպատոսությունը ազգությամբ հայ անձանց մուտքի արտոնագիր չի տրամադրել: Մինչդեռ, ինչպես նշում է Բաքվի «Էխո» թերթը, տեղեկացված աղբյուրը Ադրբեջանի ռազմական շրջանակներում կարծիք է հայտնել, որ «այդ առնչությամբ անխուսափելի է միջազգային սկանդալը, որը կձգտի բորբոքել հայկական կողմը»: «Չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արձագանքի նրանց ջանքերին»,- նշում է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---