ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՇՈՒՐՋ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՀԻՆԳ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին Համաշխարհային բանկը նախատեսում է շուրջ 75 մլն դոլար ընդհանուր գումարի հինգ նոր վարկային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Այդ մասին Երեւանում հաղորդել է Հայաստանում ՀԲ ներկայացուցչության ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նրա խոսքերով, մինչեւ ընթացիկ տարվա հուլիս բանկի Տնօրենների խորհուրդը կհաստատի այդ ծրագրերը: 12 մլն դոլարի առաջին նոր վարկային ծրագիրը նպատակաուղղված կլինի պետական կառավարման համակարգում բարենորոգումների իրագործմանը: 16,6 մլն դոլարի երկրորդ ծրագիրն կուղղորդվի առողջապահության բնագավառում բարեփոխումների անցկացմանը: 4-5 մլն դոլար արժողությամբ երրորդ ծրագիրը նպատակաուղղված է հանրապետության կենսաթոշակային ապահովման համակարգի վարչարարության արդյունավետության բարձրացմանը: Չորրորդ ծրագիրը, որն արժե 20 մլն դոլար, կոչված է վերականգնելու խմելու ջրի մատակարարման համակարգը հանրապետությունում: Հինգերորդ ծրագիրը նույնպես 20 մլն դոլար արժողությամբ, կուղղորդվի Հայաստանում միջնակարգ եւ բարձրագույն կրթության բարեփոխմանը, ասել է Ռ.Ռոբինսոնը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---