ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՍՆԱԿՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓԱՐԻԶՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՍԵՆԱՏԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ16 հունվարի 2004 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Փարիզում այցով գտնվող Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Ք.Պոնսլեն կարեւորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, քանի որ ժողովուրդներին միացնում է ընդհանուր հավատը եւ հավատարմությունը մշակութային արժեքներին: Նրա կարծիքով, այդ փոխհարաբերությունների բնական շարունակությունն է հանդիսացել Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը: Նշվել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը բազմաքանակությամբ երրորդը լինելով աշխարհում` ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո, կարեւոր դեր է խաղում երկու երկրների փոխհարաբերություններում: Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ձեռքբերման թեմային` Սենատի խոսնակն առաջարկել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Փարիզում անցկացնել հերթական ավանդական հանդիպումը` Ֆրանսիայի Սենատի եւ հարավկովկասյան երեք երկրների խորհրդարանների նախագահների միջեւ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ 2005 թվականին Ք. Պոնսլեի Հայաստան այցի մասին: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագիր: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |