ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾԱՐԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը հաշվարկած է երեք տարվա համար եւ ընդգրկում է ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչական բարեփոխումներ: Բարեփոխման են ենթակա հարկային, բնապահպանական, կրթության եւ առողջապահության ոլորտների օրենսդրությունները: Ներկայացնելով ծրագիրը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ տվյալ ծրագիրը արժանացել է հանրապետության քաղաքական կոալիցիայի հավանությանը: Նա ավելացրել է, որ ներկայումս Հայաստանի գործադիր իշխանությունը քայլեր է ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարող երկրների GREGO միջազգային հատուկ խմբին միանալու ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---