ՖՐԱՆՍԻԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՄՆ ՉԵՆ ՍԱՏԱՐԻ ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի սատարի Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով` «Ֆրանսիան երբեք չի ձեռնարկի որեւէ բան, ինչը կարող է նպաստել Ադրբեջանի օգտին դրական լուծմանը. դա հակասում է ֆրանսիական դիվանագիտության, արտաքին քաղաքականության դիրքորոշումներին»: Նույնը կարելի է ասել նաեւ Ռուսաստանի վերաբերյալ, նշել է քաղաքագետը: Առավել եւս, Ալիզադեի կարծիքով, դա վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ արդեն ստեղծվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման «ավանդույթ», որի շրջանակներում նրանք երբեք չեն սատարի Ադրբեջանին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---