ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է ավելացնել դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը իր վրաց պաշտոնակից Մամուկա Նիկոլաիշվիլու հետ կայացած հանդիպման ընթացքում, որը երեկ Երեւան է ժամանել կարճատեւ աշխատանքային այցով: Ինչպես տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են նաեւ 1998-99 թթ. Հայաստանից Վրաստան մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց 4 մլն դոլար պարտքի մարմանն առնչվող հարցը: Նշենք, որ ներկայումս Հայաստանից օրական 57,8 մվտ էլեկտրաէներգիա է առաքվում Վրաստան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---