ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԵՌԵՎՍ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ Նյու Յորքի «Դալլաս» օդանավակայանում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը դեռեւս գտնվում է Վիջինիայի նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ` Թ. Մանասերյանին հնարավոր օգնություն ցուցաբերելու կապակցությամբ, որի առողջական վիճակն ԱՄՆ-ում կտրուկ վատթարացել է: Համաձայն աղբյուրի, արդեն պատգամավորին սատարելու որոշակի քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, նրան հնարավորություն է ընձեռնվել հանդիպել հայկական դեսպանության աշխատակիցների հետ: Նշենք, որ Թ. Մանասերյանը գտնվում է ԱՄՆ-ում մասնավոր այցով: Ինչպես իր հերթին տեղեկացրել է «Հայաստանի ժողովրդական կուսակցության» ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը (Թ. Մանասերյանը խորհրդարանում ներկայացնում է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը), տվյալ միջադեպը բացառապես անձնական բնույթ է կրում եւ վերաբերում է ծնողական խնամակալությանը` Թ. Մանասարյանի նախկին կինը եւ որդին ներկայումս բնակվում են ԱՄՆ-ում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---