ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՊՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՃԳՆԱԺԱՄԸ, ԳՏՆՈՒՄ Է «HUMAN RIGHTS WATCH» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - "Human Rights Watch" միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է կամայական ձերբակալությունների եւ ընդդիմության ակտիվիստներին ծեծի ենթարկելու մեջ: Այսօր Նյու Յորքում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ ընդդիմության նկատմամբ հետապնդումների առիթ են հանդիսացել նախորդ տարվա հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքներն ու ելույթները: Զեկույցի համաձայն` 1000 մարդ ձերբակալվել է, որոնցից ավելի քան 100-ը շարունակում են մնալ բանտերում եւ կարող են դատապարտվել մինչեւ 12 տարի ազատազրկման: Վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանն ապրում է մարդու իրավունքների հետ կապված ամենածանր ճգնաժամը, գտնում է «Human Rights Watch»-ը: Իրավապաշտպան կազմակերպության զեկույցը հիմնված է 2003 թվականի հոկտեմբերին եւ նոյեմբերին Ադրբեջանի 13 քաղաքների բնակիչների հետ անցկացված հարյուրավոր զրույցների վրա: Ընդսմին, «Human Rights Watch» կազմակերպությունը դատապարտել է արեւմտյան երկրների, հատկապես ԱՄՆ կառավարություններին, Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո դրսեւորած ոչ այնքան կոշտ արձագանքի համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---