ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ` մասնակցելու ցեղասպանության հարցերով 4-րդ միջազգային համաժողովին: Համաժողովը, որը կկայանա հունվարի 25-ից 30-ը, նվիրված է մարդկության առջեւ ծառացած հրատապ հումանիտար, քաղաքական եւ բարոյական մարտահրավերների դեմ պայքարի հարցերին: Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 58 երկրից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը նախատեսվում է հունվարի 28-ին` երկրորդ լիագումար նիստում: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաեւ Ա.Մարգարյանի հանդիպումները Շվեդիայի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, հայկական պատվիրակության կազմում են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---