ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Երդման արարողության ավարտից հետո հունվարի 25-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը, զրույցի ընթացքում Մ. Սահակաշվիլին կրկին հավաստել է երկրի իշխանությունների վճռականությունը նոր թափ հաղորդելու վրաց-հայկական հարաբերություններին բոլոր ուղղություններով, մասնավորապես, տնտեսության բնագավառում` ուշադրություն բեւեռելով մինչեւ այժմ չիրականացված հնարավորություններին: Երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման կապակցությամբ կարեւորվեցին հաճախակի շփումներն ու խորհրդատվությունների կազմակերպումը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը Մ. Սահակաշվիլուն հանձնեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է նրան Վրաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հրավիրել է այցելել Երեւան: Նույն օրը Թբիլիսիում կայացել է Վ. Օսկանյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---