ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ազգային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թեման շոշափվել է Դավոսյան համաժողովի շրջանակներում կայացած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Շվեյցարիայի նախագահ Յոզեֆ Դեյիսի հանդիպման ընթացքում: Թուրքական աղբյուրների համաձայն, Շվեյցարիայի նախագահն այդ կապակցությամբ նշել է, որ ինքը կողմնակիցն է այդ հարցը պատմաբաններին թողնելուն: Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ 1915-ին տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մահացել են թե հայեր եւ թե թուրքեր եւ հայտարարել. «Եղածը եղած է: Պետք է առաջ նայել»: Շվեյցարիայի նախագահը նաեւ բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման խնդիրը: Էրդողանի պատասխանել է, որ «հայերը կասկածի տակ են դնում Թուրքիայի սահմանների եւ բուն Թուրքիայի Հանրապետության գոյության օրինականությունը, ինչը այլընտրանք չի թողնում Անկարային, քան դիմել այդ գործողություններին»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---