ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ` ՀԱՅՏԱՐԱՐԵԼ 2005 ԹԻՎԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԱՐԻ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը հավանություն է տվել 2005թ. պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների եւ ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի տարի հայտարարելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի առաջարկությանը: Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը կայացել է նախօրեին Ստոկհոլմում` «Ցեղասպանության կանխարգելում, սպառնալիքներ եւ պատասխանատվություն» չորրորդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, Շվեդիայի մայրաքաղաքում Ա.Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոյիսիուի, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի, ինչպես նաեւ ցեղասպանությունների ուսումնասիրման նշանավոր մասնագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հետ: Է.Վիզելն ընդգծել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը, նշելով, որ թուրք պաշտոնյաների ու գիտնականների հետ զրուցելիս նրանց խորհուրդ է տալիս թոթափել պատմության այս բացասական բեռը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---