ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ27 հունվարի 2004 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը Հայաստանի պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանի սեփականությանը հանձնելու ժամկետների հետաձգմանը: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, համապատասխան որոշումը ստորագրվել է հունվարի 23-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի կողմից: Աղբյուրի համաձայն` կայանի հանձնաման նախնական ժամկետը նախատեսված էր «2003 թվականի սեպտեմբերի 5-ից ոչ ուշ»: Բացի ՋԷԿ-ի փոխանցման ժամկետի հետաձգումից, որոշման մեջ առաջարկվում է փոփոխել նաեւ ռուսաստանյան կողմին փոխանցվող ունեցվածքի ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանը պետական պարտքի մարման դիմաց Ռուսաստանին է հանձնելու ընդհանուր առմամբ 93,76 մլն դոլար գումար կազմող պետունեցվածք: Փոխանցվող օբյեկտների թվում է են` Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» ՓԲԸ, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |