ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն Եվրախորհրդի նախարարների կոմիտեն ներկայացնող «Ագո»-ի խմբի անդամները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ծրագիրն առայժմ ճշգրտվում է: Նշենք, որ այցը կրում է տարածաշրջանային բնույթ` մինչ այդ խումբը կայցելի Ադրբեջան եւ Վրաստան: Հիշեցնենք, որ ԵԽ-ում Իտալիայի դեսպան Պյետրո Էրկոլե Ագոի գլխավորած խումբը ստեղծվել է 2001 թվականին` ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում անցկացնելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---