ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկություններն ունեն զարգացման մեծ հեռանկար: Այդ մասին հայտարարել այսօր հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Ալյոշինը տեղեկացրել է, որ Երեւան իր այցելության ընթացքում նա ծանոթացել է այդ ձեռնարկությունների վիճակին: Նրա խոսքերով` իրական ներդումների եւ դրանց գործարկման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում, Բ. Ալյոշինը եւ Ռ. Քոչարյանը քննարկել են նաեւ ավիացիայի, էներգերիկայի եւ տրանսպորտի բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը: Հիշեցնենք, որ Հայաստանը պետպարտքի մարման հաշվին Ռուսաստանին է հանձնել «Մարս» ՓԲԸ, Կառավարման ավտոմատացված համակարգերի եւ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության արտադրական եւ գիտահետազոտական ձեռնարկությունը, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---