«I-WORM.NOVARG» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

PanARMENIAN.Net - Համաշխարհային համակարգչային ցանցերի վրա գրոհած «I- Worm.Novarg» չորրորդ կատեգորիայի համակարգչային վիրուսը Հայաստանում խստորեն վերահսկվում է: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է հայկական «Արմինկո» խոշորագույն փրովայդերական ընկերության ներկայացուցիչ Զավեն Նավոյանը, դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին ընկերությունը տեղադրել էր պաշտպանության ամենաժամանակակից համակարգերից մեկը: «Հակավիրուսային համակարգն ակտիվորեն կատարելագործվում է նոր վարակների հայտնաբերման ուղղությամբ», - նշել է Զ. Նավոյանը: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տվել Ինտերնետ ծառայություններից օգտվողներին չափազանց զգույշ լինել եւ չբացել bat, cmd, exe, pif , zip ֆայլերը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---