ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում ստորագրվել է Արձանագրություն` Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանին հանձնելու առնչությամբ համատեղ գործողությունների եւ «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ՓԲԻ-ի հիմնադրման մասին: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Բորիս Ալյոշինը, Հրազդանի ՋԷԿ-ը վերջին ձեռնարկությունն է, որ Հայաստանը հանձնում է Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում: «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում, որը կկայանա Մոսկվայում մարտի երկրորդ կեսին, կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են նոր ներդրումներին եւ կայանի աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցներին»,- հայտնել է նա: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի պետպարտքի մարման հաշվին, որը կազմում է 93 մլն դոլար, գույքի հանձնման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2002 թվականի հուլիսին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---